• Course Code:  JN22.1 AM

  • Term:  Self paced

  • Open for Enrollment

  • Self-paced

  • Course Author(s)
    tba
Verification bf

Քովիդ-19-ի վերաբերյալ տեղեկությունների ստուգում

Self paced

  • Circles
    Thomson Foundation
    Instructor

Description

Այս դասընթացը ստեղծվել է Ֆըրսթ դրաֆթի աջակցությամբ, որը ապատեղեկությունների դեմ պայքարի առաջատարներից է։ Դասընթացը մեկ այլ՝ խորացված դասընթացի ներածություն է։

 

 

 ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Քովիդ-19-ը ոչ միայն դարձել է համաճարակ, այլև, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), հանգեցրել է «ինֆոդեմիայի»՝ համաճարակի վերաբերյալ շրջանառվող վտանգավոր ապատեղեկությունների գերբեռնվածությամբ: Այս դասընթացի նպատակն է օգնել ձեզ որպես լրագրողներ թեթևացնել տեղեկատվական «ծանրաբեռնվածությունը» և տրամադրել վստահելի, ստուգված տեղեկություններ ձեր հետևորդներին ու ընթերցողներին այն ժամանակ, երբ նրանք ճշգրիտ տեղեկությունների կարիք ունեն: Այն կօգնի ձեզ տարբերակել սոցիալական ցանցերում և առցանց տիրույթում հանդիպող ապատեղեկության տեսակները: Դուք կծանոթանաք կեղծ տեղեկությունները բացահայտելու մի շարք մեթոդների և գործիքների, որոնք կօգնեն ձեզ վստահաբար հրապարակել ստուգված տեղեկություններ: Դասընթացում ներառված են բազմաթիվ լրացուցիչ ռեսուրսներ նրանց համար, ովքեր կցանկանան ավելի խորությամբ ուսումնասիրել տեղեկությունների ստուգման ոլորտը:

 

Դասընթացի արդյունքները

  • հասկանալ ապատեղեկությունների տարբեր տեսակները և դրանք ստեղծողների մղումները,
  • տարբերակել կեղծ և մոլորեցնող տեղեկությունները սոցիալական կայքերում,
  • ավելի հստակորեն հասկանալ՝ ինչպես անվտանգ կերպով տարբերակել, ահազանգել և հերքել սխալ տեղեկությունները, 
  • քննադատորեն վերլուծել տարբեր աղբյուրների տեղեկությունները և դրանց թվային հետքերը (digital footprint)
  • ստուգել տարբեր տեղեկություններ և նկարներ՝ օգտագործելով հասանելի մի շարք գործիքներ,
  • ապահովել ձեր անվտանգությունը և հետևել ձեր հուզական առողջությանը:

Ծանոթացեք ձեր դասընթացավարներին։