• Course Code:  JN23.1AM

  • Term:  Self paced

  • Open for Enrollment

  • Self-paced

  • Course Author(s)
    tba
V3.1 %281%29k

Քովիդ-19-ի պատվաստանյութերի լուսաբանումը

Self paced

  • Circles
    Thomson Foundation
    Instructor

Description

Դասընթացի ներածություն

Ներկայումս Քովիդ-19-ի համավարակը սաստելու հիմնական քայլերից մեկն ամբողջ աշխարհում դրա դեմ իրականացվող լայնածավալ պատվաստումներն են։ Եվ այսպիսով, պատվաստանյութերը, դրանց արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև՝ հասանելիությունը թեմաներ են, որոնց լրագրողները պետք է անդրադառնան ամեն օր՝ հաշվի առնելով դրանց շուրջ առկա «երկմտանքը» և ապատեղեկատվությունը։

 

Այս դասընթացի նպատակն է օգնել ձեզ հասկանալ՝ ինչպես հավասարակշռել ձեր դերը՝ որպես լրագրող, որը լուսաբանում է պատվաստանյութերի կարևորության վերաբերյալ հանրային առողջապահական թեմաներ՝ միևնույն ժամանակ վստահ լինելով, որ պահպանում եք էթիկական մոտեցումները և լրագրողական չափանիշները պատվաստանյութերի արդյունավետությանն ու անվտանգությանն առնչվող պնդումներին քննադատաբար անդրադառնալու ժամանակ:

 

 

Դասընթացի արդյուքները

 

  • պատկերացում կկազմեք պատվաստանյութերի ստեղծման հիմքում ընկած գիտության մասին,

  • կսովորեք տարբերակել արժանահավատ աղբյուրներն ու տեղեկությունները,

  • կկարողանաք դառնալ վստահելի աղբյուր` ներկայացնելով ճշգրիտ և ստուգված տեղեկություններ պատվաստումների վերաբերյալ,

  • որպես լրագրող կկարողանաք ճշգրիտ և արդյունավետ կերպով հարցադրումներ անել և մեկնաբանել պատվաստումներին վերաբերող՝ հանրային առողջապահության ուղերձները,

  • կկարողանաք տարբերակել «պատվաստանյութերի վերաբերյալ երկմտանքը», ապատեղեկությունը և հակատեղեկությունը, և հասկանալ՝ երբ ու ինչպես անդրադառնալ դրանց:

 

 

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՁԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻՆ

 

 

ԴԵԲՈՐԱ ՔԵԼԻ (DEBORAH KELLY)։ Ձեր դասընթացավարը «Թոմսոն» հիմնադրամի վերապատրաստումների և հաղորդակցության բաժնի ղեկավարն է։ Նա ավելի քան 30 տարվա փորձ ունի որպես ավագ լրագրող։ Աշխատել է բրիտանական և միջազգային մեդիա կազմակերպություններում, ինչպիսիք են BBC-ն, Al Jazeera-ն, ITV News-ը և Thomson Reuters-ը։Նրան են միանում՝ 

 

 

 

ԱՆՋԱՆԱ ԱՀՈՒՋԱՆ (ANJANA AHUJA) Financial Times միջազգային լրատվական կազմակերպությանը գիտությանն առնչվող թեմաները լուսաբանող նյութեր է տրամադրում։ Նա դոկտորական աստիճան է ստացել աստղաֆիզիկայի ոլորտում Լոնդոնի արքայական քոլեջում, գիտական լրագրության դասախոս է Լոնդոնի Սիթի համալսարանում (Միացյալ Թագավորություն)։

⦁ Գոհար Աբրահամյանը 2010 թվականից զբաղվում է լրագրությամբ՝ այս ոլորտում իր ուղին սկսելով Հայաստանում համացանցային առաջին լրատվամիջոցներից մեկում՝ armenianow.com կայքում։ Այժմ անկախ լրագրող է, համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների, սոցիալական, առողջապահական, գենդերային հարցերի։ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ համահիմնադիրն է, ծրագրերի համակարգողը։ Աբրահամյանը զբաղվում է նաև հոդվածների խմբագրմամբ, լրագրողական տարբեր ծրագրերի համակարգմամբ։

 

 

Դասընթացի նկարագիրը

Բաժին 1: Դասընթացի ընդհանուր նկարագիրն է։ 

Բաժին 2: Բացատրում է՝ ինչպես հասկանալ և մեկնաբանել գիտական փաստերը դրանց վերաբերյալ արդյունավետ ու ճշգրիտ հարցեր և բացատրություններ տալու համար։

Բաժին 3: Անդրադառնում է պատվաստումներին դեմ մարդկանց շրջանում տարածված «պատվաստանյութերի վերաբերյալ երկմտանքին» և դավադրության տեսություններին և սովորեցնում է՝ ինչպես լուսաբանել կասկածելի նյութերն ու հերքել միֆերը։

Բաժին 4: Դիտարկում է, պատվաստումներից բացի, Քովիդ-19-ի դեմ պայքարի այլ միջոցները, ներառյալ՝ «հրաշք դեղամիջոցների» ցանկը։

 

Այս դասընթացն ավարտելու համար կպահանջվի մոտավորապես 2 ժամ։ 

 

 

Սույն դասընթացը պատրաստվել է հայերեն Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները կամ նյութի բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

×
One Last Thing!

Check your email inbox and click on the email verification link we just sent you.

If it doesn’t reach your inbox in a few moments, it might be in your spam folder. Don’t forget to add our email address to your contacts if it did end up in spam! That’ll make sure it doesn’t happen again.

As soon as you’ve verified your email, you’ll be able to continue.


Continue

×

Confirm Payment

Payment Unavailable. Try again later.

Քովիդ-19-ի պատվաստանյութերի լուսաբանումը

Free


Credit Card
PayPal